Description

Բաց մի՛ թողեք այս տարվա ամենափրփրուն միջոցառումը։ Բացահայտեք գարեջրի զանազանությունը, փորձեք նոր տեսակներ, համադրեք այն ներկայացված սննդի տեսակների հետ և անցկացրեք անմոռանալի պահեր ընկերների հետ #BeerDays-ում։  «Գարեջրի Օրեր 2023» փառատոնը կանցկացվի հուլիսի 22-ին և 23-ին՝ ժամը 14։00-ից մինչև 22։30 Երևանի Զաքյան փողոցում։ 

Փառատոնը կամբողջացնեն և իրական տոնի կվերածեն ժամանցային խաղերն ու երաժշտական ծրագիրը։ Մասնակցելով այս միջոցառմանը՝  ոչ միայն կհարստացնեք ձեր գիտելիքները գարեջրի մասին, այլ նաև ձեր ներկայությամբ կաջակցեք ու կոգևորեք հայ արտադրողներին։ 

«Գարեջրի Օրեր» փառատոնի մուտքն անվճար է, սակայն գարեջուր փորձելու համար անհրաժեշտ է ձեռք բերել «Գարեջրի Համտեսման Փաթեթ»։ Այն իրենից ներկայացնում է՝  գարեջրի մեծ գավաթ՝ բրենդավորված կաշվե կորսետով, 15 տոմսակ և բուկլետ։


Photo and video

Share